ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիգերիայում արտասահմանցիների են առևանգել

Նիգերիայում արտասահմանցիների են առևանգել
18.02.2013 | 12:24

Նիգերիայի հյուսիսում անհայտ անձանց կողմից առևանգվել է 7 արտասահմանցի բանվոր, ովքեր աշխատում էին շինարարական ընկերությունում։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները սպանել են ճամբարի պահակին, որտեղ բնակվում էին շինարարները։
Setraco ընկերությունը, որը Նիգերիայի հյուսիսում իրականացնում է շինարարական աշխատանքներ, պատկանում է լիբանանցի մի գործարարի։ Առևանգվածների թվում են մեկ իտալացի է, հույն, ֆիլիպինցի և երկու լիբանանցի։ Հաղորդագրություն կար, որ առևանգվածների մեջ կա նաև բրիտանացի, սակայն Բրիտանիայի իշխանությունները հերքել են այդ լուրը։
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը, սակայն կասկածներ կան, որ այն «Բակո հարամ» խմբավորման ձեռքի գործն է։ ՙԲակո հարամը՚ պայքարում է երկրի հյուսիսում իսլամիստական պետություն ստեղծելու համար։

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ